«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Ի՜նչ էր զրուցում Աստծո հետ

Ի՜նչ էր զրուցում Աստծո հետ
04.06.2023 | 21:10

...1966 թվականի սեպտեմբերին որպես զբոսաշրջիկ Երևան եկավ Ռուզան Աբեղյանը՝ հորս երկրորդ կինը: Ես և Շահումը որոշեցինք նրանց հրավիրել շրջագայության՝ Գառնի, Գեղարդ, Սևան: Մեզ հետ ճանապարհորդել առաջարկեցինք Պարույրին և Նելլիին, որ սիրով համաձայնվեցին, հայտնի գեղանկարիչ Սարգիս Մուրադյանին՝ տիկնոջ հետ և Պարույրի վաղեմի բարեկամոուհուն՝ Էմմային:

...Գեղարդում Պարույրը բարձրացավ եկեղեցու գմբեթին, մագլցեց, հասավ ամենաբարձրին և ձեռքերը ծալած, մտախոհ նայում էր շրջակա բնությանը: Հիշում եմ ամեն քար, հուշարձան այնպես հետաքրքրությամբ էր զննում, ասես առաջին անգամն էր տեսնում: Նույնը Գառնիում. զմայլվում էր, հիանում ամեն ինչով , մեր հեթանոսական տաճարով, շրջապատի բոլոր առարկաներով...

Այստեղից ուղևորվեցինք Սևան: Հիացանք կապուտաչյա թագուհու գեղեցկությամբ, եղանք վանքում, մոմ վառեցինք, և ամեն մեկս մեր խնդրանքով լուռ դիմեցինք Ամենակարողին...

Աչքիս առաջ է Պարույրի դեմքը. մտախոհ, ձեռքերը կրծքին, աչքերը հառած այրվող մոմի կրակին՝ ընկղմվել էր մտածմունքների մեջ; Ո՜վ գիտի, մտովի ի՜նչ էր զրուցում Աստծո հետ...

Հատված ՀԱՍՄԻԿ ԱԲԵՂՅԱՆԻ «Օրերս ինձ հետ են...» գիրքից

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Լուսակարում-աջից՝ Պարույրի կինը՝ Նելլին, Ռուզան Աբեղյան, Պարույր Սևակ, Հասմիկ Աբեղյան, ժող. .նկարիչ Սարգիս Մուրադյան, Պարույրի ընկերուհի էմման, Շահում Ղազարյան:
Դիտվել է՝ 6023

Մեկնաբանություններ